Արխիվ - 07 Հուլիս 2018

Լյովա Սարգսյանին, նրա որդուն և դստերը մեղադրանք է առաջադրվել

Լյովա Սարգսյանին, նրա որդուն և դստերը մեղադրանք է առաջադրվել

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակում երեկ ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստեր՝ Անի Սարգսյանին Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ…

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել ԿԲ կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության…

Ասադի և ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Հորդանան սահմանային միջանցքը

Ասադի և ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Հորդանան սահմանային միջանցքը

Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Հորդանանի հետ սահմանի Նասիբ անցակետի նկատմամբ: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը, տեղեկատվությունը հաստատել է նաև Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանը: Իրավապաշտպանների տվյալներով՝ տարածաշրջանի համար առանցքային…

Ռոնալդոն կժամանի Երևան` մասնակցելու ֆուտբոլի լեգենդների խաղին

Ռոնալդոն կժամանի Երևան` մասնակցելու ֆուտբոլի լեգենդների խաղին

Երևան է ժամանելու Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռոնալդոն։ Բրազիլացին մասնակցելու է հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լեգենդների խաղին, հայտնում է խաղի պաշտոնական կայքը։ Եվրոպայի թիմի կազմում հանդես կգան՝ Լուիշ Ֆիգուն, Պաոլո…

Բակո Սահակյանը Արայիկ Բաղրյանին նշանակել է Արցախի առողջապահության նախարար

Բակո Սահակյանը Արայիկ Բաղրյանին նշանակել է Արցախի առողջապահության նախարար

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար: Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն…

Toyota-ն NASCAR մրցարշավի համար նոր Suprа է ներկայացրել

Toyota-ն NASCAR մրցարշավի համար նոր Suprа է ներկայացրել

Toyota ընկերությունը ներկայացրել է վերածնված սպորտային Suprа ավտոմեքենայի մրցարշավային տարբերակը, հաղորդում է Autonews.ru-ն: Ավտոմեքենան մշակվել է հատուկ NASCAR մրցավազքին մասնակցելու համար, իսկ դրա դիզայնը հիշեցնում է ավտոմեքենայի ճանապարհային տարբերակը, որը կներկայացվի ավելի ուշ: Ծրագրին մասնակցել…

Իրանում հիսուն ադրբեջանցի է ձերբակալվել

Իրանում հիսուն ադրբեջանցի է ձերբակալվել

Լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանում տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել։ Haqqin. Az -ի տեղեկություններով՝ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 50 ադրբեջանցի ակտիվիստների, ովքեր հավաքվել են «Բաբեկի ամրոցի» մոտ։ Ձերբակալման պատճառները չեն հայտնում։ Ըստ աղբյուրի՝ Իրանում…

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը 3,2 մլն դրամ է յուրացրել

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը 3,2 մլն դրամ է յուրացրել

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին մոտ երեք տարի ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքում և յուրացրել 3,2 մլն դրամ աշխատավարձ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի,…

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում:…

Կաթողիկոսն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր

Կաթողիկոսն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր

Հուլիսի 7-ի առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել քաջարի զինվորներին»,…

Նիկոլ Փաշինյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, որի ընթացքում Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը և տնօրեն Մարի Լու Փափազյանը նրան են ներկայացրել այնտեղ ստեղծված պայմանները, կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը: Նշվել է, որ կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան պատանիները…

Անձնագրի հետ կապված բոլոր հարցերով Արցախի քաղաքացիները կարող են դիմել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին

Անձնագրի հետ կապված բոլոր հարցերով Արցախի քաղաքացիները կարող են դիմել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին

Ի գիտություն Արցախի քաղաքացիների¸ իրազեկում ենք¸ որ ոստիկանության կողմից հանրային ծառայությունների մատուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով¸ սույն թվականի հուլիսի 9-ից Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք (նախկինում՝ սոցիալական քարտ)¸ օտարերկրյա…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 - Ադոնցի փ. 6/1 շենքը, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ.…

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելը մեկ ամիս փակ է լինելու

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելը մեկ ամիս փակ է լինելու

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս: ԱԻՆ մամուլի ծառայությունից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը…

Հուլիսի 11-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հուլիսի 11-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հայտնում…

Պաշտոնից ազատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը

Պաշտոնից ազատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Նշենք, որ ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատվելու է։ Մեկ այլ որոշմամբ, պաշտոնից ազատվել է ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղար Արմեն Միրզոյանը:

«Վեոլիա ջուր» ընկերությունը խոստանում է վաղվանից ամբողջությամբ վերականգնել Երևանի ջրամատակարարումը

«Վեոլիա ջուր» ընկերությունը խոստանում է վաղվանից ամբողջությամբ վերականգնել Երևանի ջրամատակարարումը

«Վեոլիա ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանն այսօր հայտարարեց, թե վաղվանից մայրաքաղաքում ջրամատակարարումը վերականգնված կլինի։ Գրիգորյանը չի ժխտում, որ վերջին շաբաթում ունեցել են խնդիրներ, սակայն ջրանջատումների պատճառը, ըստ նրա, եղել է խոշոր վթարը։ Նշենք, որ հատկապես վերջին…

Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում…

10 մլրդ դրամ կհատկացվի համայնքներին․ Նիկոլ Փաշինյան

10 մլրդ դրամ կհատկացվի համայնքներին․ Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով որոշվել է 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:…

Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել (տեսանյութ)

Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել (տեսանյութ)

Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կապան կատարած այցի ժամանակ հրապարակում հավաքված բազմությունը թույլ չի տվել քաղաքապետին ելույթ ունենալ: Իրավիճակը լարվել է, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի մեղադրանքներ է հնչեցրել Սյունիքի…

Նիկոլ Փաշինյանը տարիներով հետխորհրդային ՀՀ-ն քայքայած կոռուպցիայի դեմ պայքար է սկսել

Նիկոլ Փաշինյանը տարիներով հետխորհրդային ՀՀ-ն քայքայած կոռուպցիայի դեմ պայքար է սկսել

Ֆրանսիական հեղինակավոր Agence France-Presse-ն անդրադարձել է Հայաստանում իշխանափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներին: Նշվում է, որ հակակառավարական զանգվածային ցույցերից մոտ երկու ամիս անց ՀՀ վարչապետ…

Վերին Լարսի անցակետում մեծ հերթ է գոյացել

Վերին Լարսի անցակետում մեծ հերթ է գոյացել

Վերին Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների մեծ կուտակումներ են առաջացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: Ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում) 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը…