Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով որոշվել է 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համայնքային զարգացման ծրագրեր, որոնք նախընտրելի է՝ վերաբերվեն ենթակառուցվածքների, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային և ճանապարհներին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների, Եղեգնաձորի ու Արենիի բնակիչների հետ: