Հուլիսի 7-ի առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել քաջարի զինվորներին», - ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: