Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել ԿԲ կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։