Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին մոտ երեք տարի ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքում և յուրացրել 3,2 մլն դրամ աշխատավարձ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկը գտնվում է կասկածյալի կարգավիճակում, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Պարզվել են հանցավոր դրսևորման այլ դրվագներ ևս, մասնավորապես՝ աշխատանքի նշանակվելու համար կաշառք պահանջելու վերաբերյալ։ Պոլիկլինիկայի տնօրենը հուլիսի 2-ին վերականգնել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցելով 3,5 մլն դրամ։