Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կապան կատարած այցի ժամանակ հրապարակում հավաքված բազմությունը թույլ չի տվել քաղաքապետին ելույթ ունենալ: Իրավիճակը լարվել է, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի մեղադրանքներ է հնչեցրել Սյունիքի նախկին մարզպետի ու քաղաքապետի հասցեին:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքել է Կապանի հրապարակը: