Ի գիտություն Արցախի քաղաքացիների¸ իրազեկում ենք¸ որ ոստիկանության կողմից հանրային ծառայությունների մատուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով¸ սույն թվականի հուլիսի 9-ից Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք (նախկինում՝ սոցիալական քարտ)¸ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում (վիզա) և մինչև 16 տարեկան քաղաքացիների անձնագրավորման դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել «Մեկ պատուհանի» սկզբունքով՝ Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին։