Նախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում
2018թ-ի հունիսին աշխատանքից ազատված դատախազ Ավետիս Ափիյանը դիմել է դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքում։
Նա աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի 22.06.2018թ-ի թիվ 124-Ա հրամանով, որի համար հիմք էր հանդիսացել նաև ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 06.06.2018թ-ի թիվ 2 որոշումը։
Նախկին դատախազը կարծում է, որ որոշումն անհիմն է և դիմել է վարչական դատարան՝ նշված որոշումներն անվավեր ճանաչելու, իրեն նախկին աշխատանքում վերականգնելու, ՀՀ գլխավոր դատախազությունից հօգուտ իրեն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին, ով որոշում է կայացրել այն վարույթ ընդունելու մասին։ Նախնական դատական նիստը նշանակված է 20.11.2018թ-ին։