Արխիվ - 15 Հոկտեմբեր 2018

Մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը

Մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը

Այսօր Աբովյանում մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը: Այն թվով երրորդն է: Փառատոնի շրջանակում մինչև հոկտեմբերի 23-ը նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ. Հ. Բեգլարյան «Արծվաբույն» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն),…

Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենը բացահայտված չարաշահումների արդյունքում ազատվել է պաշտոնից

Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենը բացահայտված չարաշահումների արդյունքում ազատվել է պաշտոնից

Այսօր Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Վարդան Բալայանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հոկտեմբերի 5-ի հրամանով տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի…

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին նշեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, փոխանցում է «Հետք»-ը։ Հատուկ քննչական ծառայության կողմից պատգամավորի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունը դարձյալ…

Բելկինը, Աբրահամյանը և Բաբախանյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Բելկինը, Աբրահամյանը և Բաբախանյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 19-ին կայանալու է բարեգործական համերգ՝ նվիրված կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին նվագախմբի հետ ելույթ են ունենալու մենակատարներ՝…

Կբացվի «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը

Կբացվի «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 19-ին «Մետրոնոմ» կենտրոնում կբացվի «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես։ Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող և 1927թ-ին…

Արտո Թունջբոյաջյանը պատրաստ է դառնալ «Հայաստան» հիմնադրամի դեսպանը սփյուռքում

Արտո Թունջբոյաջյանը պատրաստ է դառնալ «Հայաստան» հիմնադրամի դեսպանը սփյուռքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամում հոկտեմբերի 15-ին հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանին: Հայտնի երաժիշտն իրեն համարում է համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը: Հիմնադրամի տնօրեն Հայկակ…

Հոկտեմբերի 16-ին գործադիրի արտահերթ նիստում հնարավոր է Փաշինյանը հրաժարական տա

Հոկտեմբերի 16-ին գործադիրի արտահերթ նիստում հնարավոր է Փաշինյանը հրաժարական տա

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ, հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ…

Քարվաճառում «Սիդնեյ» թաղամաս կկառուցվի ավստրալահայության միջոցներով

Քարվաճառում «Սիդնեյ» թաղամաս կկառուցվի ավստրալահայության միջոցներով

Քարվաճառում «Սիդնեյ» թաղամաս կկառուցվի: Այդ մասին հայտարարել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպմանը: Նա գոհունակություն է հայտնել Արցախի կառավարության հետ…

Հայաստանում դատավորի միջին թոշակը 12,5 անգամ մեծ է 35 տարվա ստաժ ունեցողի թոշակից

Հայաստանում դատավորի միջին թոշակը 12,5 անգամ մեծ է 35 տարվա ստաժ ունեցողի թոշակից

2018թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ է ստանում 638 անձ, կենսաթոշակի միջին չափը 344,000 դրամ է: Առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի միջին չափն ավելի բարձր է,…

Երեկ ազատ արձակված Ալեքսեյ Նավալնիին նոր մեղադրանք է առաջադրվել

Երեկ ազատ արձակված Ալեքսեյ Նավալնիին նոր մեղադրանք է առաջադրվել

Երեկ 50-օրյա վարչական կալանքից ազատ արձակված ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին նոր մեղադրանք է առաջադրվել զրպարտության հոդվածով: Ընդդիմադիր գործչի խոսքերով իրեն զրպարտության մեջ է մեղադրում Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից, Մագնիտսկու գործով անցնող Պավել Կարպովը, ով 2016թ-ին…

Ստամբուլի Շիշլի շրջանի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի Շիշլի շրջանի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի Շիշլի վարչական շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցն այսուհետ կկոչվի «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ, պոլսահայ անվանի հրապարակախոս, մտավորական Հրանտ Դինքի անունով: «Ակօս»-ի փոխանցմամբ, Ստամբուլի քաղաքապետարանի հոկտեմբերի 5-ին կայացած նիստում, քննարկվել և ընդունվել…

«Արցախն ունի անկախ և ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները». Եվրախորհրդարանի պատգամավոր

«Արցախն ունի անկախ և ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները». Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան աշխատանքային այցով այս օրերին գտնվում է Արցախում: Այցի ընթացքում նրան ընդունել են ԱՀ Նախագահը, ԱԳ նախարարը, ինչպես նաև հանդիպում է եղել Խորհրդարանում: Լրագրողի հետ հարցազրույցում նա հայտնել է․ «Ուրախ եմ կրկին Արցախ այցելելու և Արցախի…

Մահացել է հայ կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը

Մահացել է հայ կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը

91 տարեկանում մահացել է խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Ստեփան Պուչինյանը։ Այս մասին հայտնել են ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունից։ Ստեփան Պուչինյանը ծնվել է 1927թ-ին Բաթումում։ 1950թ-ին ավարտել է ՎԳԻԿ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև 1966թ-ին՝ ռեժիսուրայի ֆակուլտետը՝…

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»․ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»․ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն

Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել արցախյան (ղարաբաղյան) խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»: «Հույս…

Որոշ բուհեր հնարավոր է միավորվեն

Որոշ բուհեր հնարավոր է միավորվեն

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երիտասարդ գիտնականների խնդրին: Նշեց, որ 30-35 տարեկանից հետո անկում է գրանցվում Հայաստանում, գիտնականները լրացուցիչ խթան չունենալով՝ գնում են աշխատելու այլ ոլորտներում: Հիմա մտածում են լրացնել բացը: Նախարարը հայտնեց, որ բուհերի…

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: «Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:…

Իսրայելում Հոլոքոստը վերապրած կանանց շրջանում գեղեցկության մրցույթ է անցկացվել

Իսրայելում Հոլոքոստը վերապրած կանանց շրջանում գեղեցկության մրցույթ է անցկացվել

Իսրայելական Հայֆա քաղաքում կայացել է Հոլոքոստը վերապրած կանանց շրջանում արդեն ավանդական դարձած գեղեցկության մրցույթը: Մրցույթի հաղթող է դարձել Լեհաստանում ծնված 93-ամյա Տովա Ռինգերը: Նա Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում կորցրել է ծնողներին, 4 քույրերին ու տատիկին, գրում է Ռիա Նովոստի գործակալությունը:…

Ֆրանսիայի հարավում մոլեգնող հեղեղումից զոհվել է 5 մարդ

Ֆրանսիայի հարավում մոլեգնող հեղեղումից զոհվել է 5 մարդ

Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումից զոհվածների թիվը հասել է հինգի: Այդ մասին, ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, հայտնել է Օդի դեպարտամենտի պրեֆեկտ Ալեն Տիրիոն։ Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի և երկու անհայտ կորածների մասին: Տարերքի զոհերից մեկը Վիլարդոնել կոմունայի…

Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը

Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն շվեդ մրցավարները: Հանդիպումը կսպասարկի 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնը, ում կօգնեն Դանիել Գուստավսոնն ու Յոակիմ Ամրի Նիլսոնը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա…

Գործարկվել է Իսրայելի և Սիրիայի սահմանի «Կունեյտրա» անցակետը

Գործարկվել է Իսրայելի և Սիրիայի սահմանի «Կունեյտրա» անցակետը

Մի քանի տարվա ընդմիջումից հետո բացվել է Իսրայելի և Սիրիայի սահմանի հատման միակ պաշտոնական կետը՝ «Կունեյտրա»-ն: Անցակետի սիրիական կողմում տեղի է ունեցել դրա բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը մասնակցել են պաշտոնական անձինք, ռուս և սիրիացի զինվորականներ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես…

Samsung-ը ներկայացրել է 4 հիմնական տեսախցիկով աշխարհի առաջին սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է 4 հիմնական տեսախցիկով աշխարհի առաջին սմարթֆոնը

Samsung ընկերությունը Կուալա Լումպուրում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Galaxy A9 սմարթֆոնը: Սա աշխարահի առաջին հեռախոսն է, որը կունենա 4 հիմնական և 2 ֆրոնտալ տեսախցիկ: Տեսախցիկները մշակվել են հատուկ օգտատերերի տարբեր պահանջների համար: Հիմնական մոդուլն ունի 24 մեգապիկսել թողունակություն…

«Ընտրությունները կլինեն Փաշինյանի հաղթանակը, պետականության՝ պարտությունը»․ Ռոբերտ Քոչարյան

«Ընտրությունները կլինեն Փաշինյանի հաղթանակը, պետականության՝ պարտությունը»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հրապարակել է Bloomberg լրատվամիջոցին նրա տված հարցազրույցից մի հատված, որտեղ Քոչարյանն ասել է՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անձնական հաղթանակը, բայց պարտություն՝ ՀՀ պետականության համար»: «Ամենայն…

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 3 անդամներ հրաժարվում են մանդատներից

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 3 անդամներ հրաժարվում են մանդատներից

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ով դաշինքի ցուցակում 2-րդ համարն էր, դիմում է գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին: Հրաժարական են ներկայացրել նաև հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը, դաշինքի…

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա…

«Կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը»․ Արփինե Հովհաննիսյան

«Կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը»․ Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի հերթական սադրանքը չստացվեց, ուզում էին փակել ատոմակայանը։ ԱԺ պատգամավորը մանրամասնում է՝ ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը, որի նպատակն…

Ֆրանսիական ընկերությունը մտադիր է լեռնադահուկային նոր գոտի հիմնել Հայաստանում

Ֆրանսիական ընկերությունը մտադիր է լեռնադահուկային նոր գոտի հիմնել Հայաստանում

Ֆրանսիական Poma ընկերությունը մտադիր է լեռնադահուկային նոր գոտի հիմնել Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը։ «Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որն ավելի քան 7800 ճոպանուղու և տարատեսակ…

Նազարյանը՝ ԵԽԽՎ նախագահին. Ակնկալում ենք՝ մոնիթորինգի զեկուցողները լսեն բոլոր կողմերի փաստարկները

Նազարյանը՝ ԵԽԽՎ նախագահին. Ակնկալում ենք՝ մոնիթորինգի զեկուցողները լսեն բոլոր կողմերի փաստարկները

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ հանդիպումների ժամանակ, կարևորելով Հայաստանում ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մոնիթորինգային գործընթացը, ակնկալիք է հայտնել, որ այսուհետ մոնիթորինգի համազեկուցողները կլսեն…

Վատիկանում սրբադասվել է Հռոմի Պավել VI պապը

Վատիկանում սրբադասվել է Հռոմի Պավել VI պապը

Վատիկանում սրբադասել են Հռոմի Պավել VI պապին (Ջովաննի Բատիստա Մոնտինի): Պավել VI-ը Սուրբ աթոռը զբաղեցրել է 1963թ-ից մինչև 1978թվականը: Նրա հետ միասին այդպիսի կարգավիճակ է շնորհվել արքեպիսկոպոս Սան Սալվադոր Օսկար Առնուլֆո Ռոմերոյին, որին 1980թվականին ժամերգության ժամանակ սպանել են աջակողմյան զինյալները:…

Ազգայնական խմբերի կողմնակիցները երթ են անցկացրել Կիևի կենտրոնում

Ազգայնական խմբերի կողմնակիցները երթ են անցկացրել Կիևի կենտրոնում

Ուկրաինայում ազգայնական խմբերի հազարավոր կողմնակիցներ երթ են անցկացրել Կիևի կենտրոնում` նշելով Ուկրաինայի զինված ուժերի ստեղծման 76-ամյակը: Երթին մասնակցել է մոտ 15 հազար մարդ։ Հոկտեմբերի 14-ին, հազարավոր մարդիկ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ շնորհակալական աղոթքի Ուկրաինայի ուղղափառ…

Գերմանիայում ինքնաթիռը մխրճվել է ամբոխի մեջ

Գերմանիայում ինքնաթիռը մխրճվել է ամբոխի մեջ

Cessna թեթև շարժիչով ինքնաթիռը Գերմանիայի Հեսսեն շրջանում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ՝ երկու կին և մեկ երեխա։ Ութ մարդ վնասվածքներ են ստացել, օդաչուն չի տուժել։ Տեղեկատվության համաձայն՝ նա չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա, որոշել է երկրորդ…

Բինալի Յըլդըրըմը Հայաստանին կոչ է անում այլևս չխոսել 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին

Բինալի Յըլդըրըմը Հայաստանին կոչ է անում այլևս չխոսել 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Բինալի Յըլդըրըմն Անթալիայում տեղի ունեցած Եվրասիական խորհրդարանների խոսնակների 3-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերջ տա իր «անհեթեթ պնդումներին», գրում է armenews.com-ը։ Յըլդըրըմը նշել է, որ հանդիպման արդյունքներով ընդունվել է…

Իրաքում ջրից թունավորվել է ավելի քան 100 հազար մարդ

Իրաքում ջրից թունավորվել է ավելի քան 100 հազար մարդ

Իրաքի Բասրա նահանգում անորակ ջրից թունավորվածների թիվը հասել է 111 հազարի։ Այս մասին գրում է Al Baghdadia-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 95 հազար տուժած մասին։ Թունավորվածների թվում է նաև Իրաքում Եվրամիության դեսպան Ռամոն Բլեկուան։ Դեռ օգոստոսին երկրի հարավային նահանգներում, որտեղ գտնվում է Բաղդադից հետո…

Բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգության

Բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգության

Նախօրեին Թբիլիսում տեղի է ունեցել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը» կարգախոսով բողոքի ակցիա։ Կիրակնօրյա պատարագից հետո մի քանի տասնյակ ծխականներ քահանաների ղեկավարությամբ ուղղվել են դեպի Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք են կարդացել, ծխականները մոմ վառել…

Նախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում

Նախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում

2018թ-ի հունիսին աշխատանքից ազատված դատախազ Ավետիս Ափիյանը դիմել է դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքում։ Նա աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի 22.06.2018թ-ի թիվ 124-Ա հրամանով, որի համար հիմք էր հանդիսացել նաև ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման…

Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել

Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով…