Հոկտեմբերի 19-ին «Մետրոնոմ» կենտրոնում կբացվի «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես։ Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող և 1927թ-ին արված Արտաշես Վրույրի ապակե լուսանկարների կրկնօրինակները, Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ։

Երևանի պատմության թանգարանի մեկ դարյա վաղեմության և Արտաշես Վրույրի լուսանկարները կպատմեն հին ու նոր Երևանի ճարտարապետական դիմագծի, շինությունների, կենցաղի, առօրյայի և նշանավոր անձանց մասին:

Ցուցահանդեսը կազմակերպվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ։