Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ, հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով մտադիր է հրաժարական տալ: Նա մասնավորապես նշել էլ, որ հրաժարական կտա հոկտեմբերի16-ին, և ըստ մոտավոր հաշվարկների ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:

Փաշինյանը հուշագիր է ստորագրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որով վերջինիս գլխավորած խմբակցությունը պարտավորվում է իր հրաժարականից հետո չառաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու, երկու անգամ անընդմեջ դեմ քվեարկել որևէ այլ ուժի կողմից ներկայացված թեկնածուին, ինչից հետո ԱԺ-ն կլուծարվի օրենքի ուժով:

ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբեր ամսին անցկացնելու և վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին են հայտարարել նաև «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած ավելի քան քսան պատագամավոր: