Իսրայելական Հայֆա քաղաքում կայացել է Հոլոքոստը վերապրած կանանց շրջանում արդեն ավանդական դարձած գեղեցկության մրցույթը: Մրցույթի հաղթող է դարձել Լեհաստանում ծնված 93-ամյա Տովա Ռինգերը: Նա Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում կորցրել է ծնողներին, 4 քույրերին ու տատիկին, գրում է Ռիա Նովոստի գործակալությունը:

Եզրափակիչ փուլ է հասել 12 մասնակից, նրանցից ամենափոքրը եղել է 74 տարեկան:

Նշենք, որ առաջին մրցույթն անցկացվել է 2012թ-ին: Այդ ժամանակ Հոլոքոստը վերապրածների շրջանում գեղեցկության մրցույթ անցկացնելու մասին տեղեկությունն իսրայելական հանրության ու իրավապաշտպանների շրջանում ոչ միանշանակ ռեակցիա է առաջացրել: Սակայն մրցույթի հիմնադիր Շիմոն Սեբագի կարծիքով՝ նման ողբերգություն վերապրած կանայք հանդիսատեսի հիացմունքին ու ուշադրությանն արժանանալու իրավունք ունեն:

Ներկայում Իսրայելում ապրում է Հոլոքոստը վերապրած մոտ 270.000 մարդ: