91 տարեկանում մահացել է խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Ստեփան Պուչինյանը։ Այս մասին հայտնել են ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունից։

Ստեփան Պուչինյանը ծնվել է 1927թ-ին Բաթումում։ 1950թ-ին ավարտել է ՎԳԻԿ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև 1966թ-ին՝ ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Յակով Սեգելի արվեստանոցը։ 1950-1964թթ-ին եղել է Մ․ Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, իսկ 1964թ-ից նույն կինոստուդիայի ռեժիսորը։

Ստեփան Պուչինյանի ֆիլմերից են՝ «Պատմություն չեկիստի մասին», «Հարձակում», «Ամենագեղեցիկ ձին», «Ամուսնության օրը պետք է ճշտվի», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Հսկաներն օվկիանոսում», «Ոսկե ձկնիկը N քաղաքում»։ Ռեժիսորը չհասցրեց ավարտել «Տարվա երեք եղանակ» ֆիլմը։