Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Բինալի Յըլդըրըմն Անթալիայում տեղի ունեցած Եվրասիական խորհրդարանների խոսնակների 3-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերջ տա իր «անհեթեթ պնդումներին», գրում է armenews.com-ը։

Յըլդըրըմը նշել է, որ հանդիպման արդյունքներով ընդունվել է լավ հայտարարություն, ավելացնելով, որ առանձին երկրների մեղադրանքները հակասում են հանդիպման նպատակին։ նա ասել է, որ հանդիպմանը Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուադ Շարմազանովը որոշակի հայտարարություններ է արել․

«Հնարավոր չէ, որ մենք ընդունենեք բացատրություններ, որոնք խեղաթյուրում են իրականությունը՝ տարածաշրջանային ու համաշխարհային այս կարևոր հանդիպման ժամանակ։ Եթե Հայաստանն իրոք ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա նա պետք է վերջ դնի այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ իր անհեթեթ պնդումներին։ Այն պետք է թույլ տա պատմաբաններին ուսումնասիրել պատմական փաստերը»։

Յըլդըրըմը նշել է, թե Հայաստանն իր ընտրությամբ մեկուսացվել է տարածաշրջանում։

«Հայաստանը միայն խաղաղ քաղաքականությամբ կարող է կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ ու նպաստել Հարավային Կովկասում կայունությանն ու զարգացմանը»,- ասել է Յըլդըրըմը։