Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին ժամանել էր Սինգապուր՝ մասնակցելու երկու գագաթնաժողովների՝ Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, ինչպես նաև Արևելյան Ասիայի։

Ժամանման օրը Պուտինը պետք է հանդիպեր Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ, սակայն վերջինս Պուտինի ուշանալու պատճառով չեղարկել է բանակցությունները։ Արդյունքում Պուտինին հաջողվել է հանդիպել Լի Սյան Լունի հետ 1 օր ուշ՝ նոյեմբերի 14-ին։

Պուտինին Սինգապուրում ևս մեկ փորձություն էր սպասվում։ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի անվտանգության աշխատակիցները Պուտինին ստիպել են անցնել մետաղական դետեկտորի միջով։ Սա իսկապես յուրահատուկ իրավիճակ է եղել, քանի որ, սովորաբար պետության ղեկավարների համար լինում է առանձին մուտք՝ առանց անտվանգության ստուգման։