Արխիվ - 16 Նոյեմբեր 2018

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ և կիրակի

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ և կիրակի

Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները ( Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) նոյեմբերի 17-ից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը գրասենյակները կաշխատեն ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն,…

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկների ղեկավարները քննարկել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքն արդեն վաճառքում է

Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքն արդեն վաճառքում է

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքն արդեն վաճառքում է. այն գրքի առցանց խանութներից մեկում վաճառվում է 489 ռուսական ռուբլով (3594 դրամ): Գիրքը ներկայացնում է Քոչարյանի կյանքն ու քաղաքական գործունեությունը: Առանձին գլուխներ…

Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին

Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին

Հայտնի գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու…

Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ հակառուսական բանաձևին

Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ հակառուսական բանաձևին

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կոմիտեն ընդունել է Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած թարմացված բանաձևը՝ «թերակղզում մարդու իրավունքների վերաբերյալ»: Փաստաթղթին կողմ է քվեարկել 67 երկիր, դեմ՝ 26-ը, ձեռնպահ…

429 մանկապարտեզում ստուգվել են մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները

429 մանկապարտեզում ստուգվել են մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Հայաստանի 429 նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ ուսումնասիրելու հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը…

Թուրքիան կարող է ռուսական Ս-400-ները փոխարինել ամերիկյան Patriot-ներով

Թուրքիան կարող է ռուսական Ս-400-ները փոխարինել ամերիկյան Patriot-ներով

ԱՄՆ-ն չի բացառել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ըստ նրա, հարցի շուրջ բանակցություններ…

«Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»․ Զոհրաբ Մնացականյան

«Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար երկիրը լավ կադրային ներուժ ունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խնդիրներին: Նա հավելել է, որ կազմակերպության…

Քաղաքապետարանը շինթույլտվություն կտա առավելագույնը 15 օրում

Քաղաքապետարանը շինթույլտվություն կտա առավելագույնը 15 օրում

Երևանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկը, ձևաթղթերը, դիմումի օրինակները հասանելի են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում: Երևանի քաղաքապետարանի…

Սմբատ Լպուտյանն ընտրվել է ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ

Սմբատ Լպուտյանն ընտրվել է ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի  հանձնաժողովի նախագահ է ընտրվել: Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հերթական համաժողովը: Գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Համաշխարհային օլիմպիադաների…

Փաշինյանն ու Տոնոյանը հետևել են հարձակողական զորավարժություններին

Փաշինյանն ու Տոնոյանը հետևել են հարձակողական զորավարժություններին

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական  զորավարժություններին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպանության նախարարության…

ՀՀ նախագահն իտալացիներին առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնումը

ՀՀ նախագահն իտալացիներին առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Իտալիայում է, ռեստավրացիոն աշխատանքներով զբաղվող իտալացի կառուցապատողներին առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները: Այդ մասին նա ասել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային…

Երևանում ինքնագնացներ կտրվեն վարձույթով

Երևանում ինքնագնացներ կտրվեն վարձույթով

Երևանում նախատեսվում է էլեկտրաինքնագնացների վարձույթ բացել մինչև 2018թ-ի ավարտը: Դա կիրականացնի էլեկտրաինքնագնացների և էլեկտրասկուտերների վարձույթի տրամադրմամբ զբաղվող YouDrive lite ընկերությունը: Ռուսական ընկերությունն այդ նպատակով մտադիր է ծառայությունը դուստր ձեռնարկության վերածել՝…

Երևան-Իրան միջպետական ճանապարհը կհիմնանորոգվի

Երևան-Իրան միջպետական ճանապարհը կհիմնանորոգվի

ՀՀ կառավարությունը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 191.1 մլն դրամ կհատկացնի Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգմանը: Կվերանորոգվի 279-727 կմ հատվածը: Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման նպատակով կհատկացվի 60.2…

Խաղացողներին կպարտադրեն բուքմեյքերական շահումից եկամտահարկ վճարել

Խաղացողներին կպարտադրեն բուքմեյքերական շահումից եկամտահարկ վճարել

Կառավարության կողմից առաջարկվող հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ենթադրում է էապես փոփոխել շահումով խաղերի ու բուքմեյքերների հարկման մեխանիզմները՝ այդ թվում, հարկելով դրանցից օգտվողներին։ Առաջարկվում է, մասնավորապես, հարկել խաղացողների շահումները եկամտային հարկով։ Այն հաշվարկելու և պահելու…

Հզոր շարժիչով մեքենաների բնապահպանական հարկը կեռապատկվի

Հզոր շարժիչով մեքենաների բնապահպանական հարկը կեռապատկվի

301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենա­ների համար շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը կեռապատկվի: Համապատասխան նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Մեկ ձիաուժի համար 50 դրամի փոխարեն կսահմա­նվի 150 դրամ: Որոշումն ուժի…

Հայաստանում կարող են թանկանալ ծխախոտն, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները

Հայաստանում կարող են թանկանալ ծխախոտն, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները

Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը ենթադրում է ակցիզային հարկի բարձրացում ծխախոտի և ալկոհոլի համար։ Գործող հարկային օրենսգրքով ենթադրվում էր ծխախոտի ակցիզի աստիճանական թանկացում՝ 1000 հատի համար 7275 դրամից մինչև 11,070 դրամ՝ 2021-ին, կամ 1 տուփի համար՝ 145,5 դրամից…

Շահութահարկն ու եկամտահարկը կնվազեն

Շահութահարկն ու եկամտահարկը կնվազեն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով իջեցվում է եկամտահարկի և շահութահարկի շեմը:  - Եկամտահարկը կհամահարթեցվի․ Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23%, 28%…

Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա նյարդայնացրել է Բաքվին

Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա նյարդայնացրել է Բաքվին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա նյարդայնացրել է Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին: Այդ երկրի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե «Ֆրանսիան առաջնորդվում է երկակի չափանիշներով» և որ Սահակյանի Փարիզ այցի պատճառով կարող է վերանայել կապերը Ֆրանսիայի…

Կառավարության մի քանի նախագծեր խորհրդարանում տապալվեցին

Կառավարության մի քանի նախագծեր խորհրդարանում տապալվեցին

Այսօր Ազգային ժողովի նիստում քվորում ապահովել հաջողվեց նիստի մեկնարկից միայն 30 րոպե հետո: Քվորում ապահովվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի գրանցումից հետո: «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն»,- Սահակյանի՝ դահլիճ մտնելու պահին կեսկատակ ասաց ԱԺ…

Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը

Նախօրեին մեկնարկել է «Կին» միջազգային 15-րդ կինոփառատոնը, կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը՝ Երևանում: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային ծրագրում: Արդյունքում կազմվել է փոքրաթիվ,…

Գլխավոր դատախազություն․ Հնարավոր ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել

Գլխավոր դատախազություն․ Հնարավոր ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու…

Սինգապուրի վարչապետը չեղարկել է հանդիպումը Պուտինի հետ՝ նրա ուշանալու պատճառով

Սինգապուրի վարչապետը չեղարկել է հանդիպումը Պուտինի հետ՝ նրա ուշանալու պատճառով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին ժամանել էր Սինգապուր՝ մասնակցելու երկու գագաթնաժողովների՝ Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, ինչպես նաև Արևելյան Ասիայի։ Ժամանման օրը Պուտինը պետք է հանդիպեր Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ, սակայն վերջինս Պուտինի ուշանալու…

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Սպիտակում և Լոռիում թույլ ձյուն է: Դիլիջանի ոլորաններում և Մարալիկի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝…

Մարդու իրավունքների պաշտպանը Մայրապետյանի գործով պարզաբանում է պահանջել իրավապահներից

Մարդու իրավունքների պաշտպանը Մայրապետյանի գործով պարզաբանում է պահանջել իրավապահներից

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից հայտնի գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի գործով: Այդ մասին Արման Թաթոյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով,…

Ըստ շրջանառվող լուրերի՝ Արագածոտնի մարզպետը համայնքապետերին զգուշացրել է

Ըստ շրջանառվող լուրերի՝ Արագածոտնի մարզպետը համայնքապետերին զգուշացրել է

Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Այս մասին գրում է «Իրատես» թերթը։ «Համայնքապետերը…

«Հրապարակ» թերթը գրում է, որ 6 մլն դրամով տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը»

«Հրապարակ» թերթը գրում է, որ 6 մլն դրամով տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում Պետեկամուտների կոմիտեն չարաշահումներ է բացահայտել և շուրջ 6 մլն դրամով տուգանել՝ 20 չգրանցված աշխատող ունենալու համար, տեղեկացանք ՊԵԿ աղբյուրներից։ Մեկնաբանություն ստանալու…

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

Նոյեմբերի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր…

«Իմ քայլից» ռեյտինգայինով առաջադրված թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների

«Իմ քայլից» ռեյտինգայինով առաջադրված թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների

«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Դաշինքը բաղկացած է «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցություններից: Համամասնական ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու: Թիվ 1 ընտրատարածք…

«Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն փոփոխությունների կարևորությունը»․ Արմեն Սարգսյան

«Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն փոփոխությունների կարևորությունը»․ Արմեն Սարգսյան

Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների  կարևորությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն»…

ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների բժիշկները կներգրավվեն ԵՊԲՀ կրթական, և գիտական գործունեությանը

ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների բժիշկները կներգրավվեն ԵՊԲՀ կրթական, և գիտական գործունեությանը

ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների բժիշկներն այսուհետ կներգրավվեն ԵՊԲՀ կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը: Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը համագործակցության…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 - Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 3-8…

Արագածոտնի և Արմավիրի մարզերում մեկ ամբողջ օր ջուր չի լինելու

Արագածոտնի և Արմավիրի մարզերում մեկ ամբողջ օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 16-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արագածոտնի մարզ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական գյուղեր, Արմավիրի մարզ՝ Լեռնամերձ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն,…