Նոյեմբերի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լոռու մարզի Տաշիր քաղաքում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին մառախուղ է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։