ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Իտալիայում է, ռեստավրացիոն աշխատանքներով զբաղվող իտալացի կառուցապատողներին առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները: Այդ մասին նա ասել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին և ուղղություններին: