Արագածոտնի և Արմավիրի մարզերում մեկ ամբողջ օր ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 16-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Արագածոտնի մարզ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական գյուղեր,
Արմավիրի մարզ՝ Լեռնամերձ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Այգեշատ, Դաշտ, Բանավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ Շահումյան գյուղեր եւ Շահումյան Թռչնաֆաբրիկա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում