Դաաստիարակության գործի ոչ ճիշտ դրվածքը պետք է անխուսափելիորեն ծներ պատասխանատվության անբավարար զգացում, առաջացներ կենսական կարևորության՝ առաջնահերթ խնդիրները դնելու և լուծելու անկարողություն։

Այս հիվանդության սկզբնական պատճառները հիմնականում պայմանավորված են անպատասխանատվության տիպար պառլամենտական ռեժիմով։ Հիվանդությունը աստիճանաբար ներթափանցեց մեր կյանքի բոլոր ոլորտները(ամենաշատը մտավ պետական կյանքի մեջ)։ Մարդիկ ամենուրեք խուսափում էին պատասխանատվությունից, ուստի շատ սիրով ու պատրաստակամորեն դիմում էին կիսամիջոցների ու կիսալուծումների։ Ընդունված որորշումների համար անձնական պատասխանատվությունը հյուլեական(աննշան) էր։ Հիշե՛ք, թե մեր հասարակական կյանքի համար ամենավնասակար երևույթների նկատմամբ ինչ դիրքորոշում էին գրավել մեր կառավարությունում։ Մտաբերեք և իսկույն պարզ կդառնա, թե ի՛նչ սարսափելի արդյունքների է հանգեցնում համընդհանուր կիսատ-պռատությունը և անպատասխանատվությունը։ Անպատասխանատվությունը ներթափանցել է նաև մամուլ։

Մամուլին ընդունված է անվանել «մեծ տերություն»։ Տպագիր խոսքի  նշանակությունն ահռելի է։ Մամուլի դերն անհնար է թերագնահատել ինֆորմացիոն դարաշրջանում։ Հասուն տարիքի մարդկանց «դաստիարակության» շարունակումը բաժին է ընկնում մամուլին։ Մամուլի ընթերցողներին կարելի է բաժանել երեք խմբի.

  • առաջինը՝  կարդացածին հավատացողներն են,
  • երկրորդը՝ ոչ մի բանին չհավատացողները,
  • երրորդը՝ սեփական մտածողություն ունեղոց, կարդացածին քննադատորեն վերաբերղվող և համապատասխան եզրահանգումներ անող մարդիկ են։

Առաջին խումբը քանակապես ամենամեծն է։ Դա ժողովրդի հիմնական և ամենապարզունակ զանգվածն է։

Երկրորդը՝ նշանակալիորեն քիչ է։ Դրա մի մասում գնվում են առաջին խմբի որոշ տարրեր։ Նրանք երկար տարիների փորձից հիասթափվել են, ընկել հակառակ ծայրահեղության մեջ, չեն հավատում « մամուլի տպագրածին» և ատում են մամուլը։ Նրանք ընդհանրապես նորություն չեն կարդում, ենթադրելով՝ որ բոլորը սուտ է և անճիշտ։ Նմանների հետ գործ ունենալը շատ դժվար է, որովհետև նրանք անվստահորեն են վերաբերվում նույնիսկ ճշմարտությանը։

Երրորդ խումբն ամենասակավաթիվն է ։ Այն բաղկացած է իրոք հոգեպես զարգացած անձանցից, որոնց թե՛ որակները, և թե՛ դաստիարակությունը դյուրացրել են ինքնուրթույն մտածելու կարողությունը։ Նմանները փորձում են ինքնուրույն կարծիք կազմել։ Կարդացածը վերլուծում են ու գործնական հետևություններ են  անում դրանից հետո։ Այս խմբի ընթերցողների համար վտանգավոր չէ և, ընդհանրապես, մեծ նշանակություն չունի՝ ստահոդ թերթերում տպագրվածը։ Նման անհատները, դժբախտաբար, շատ քիչ են։

Շատ վատ է, երբ խելքը ոչինչ է, իսկ ամեն ինչ որոշում է ընտրական քվեաթերթիկը։ Ամենամեծ նշանակություն ձեռք է բերում ընթերցողների առաջին՝ ամեն ինչի հավատացող և անփորձ մարդկանց խումբը։ Հիշե՛ք, թե ինչ խոստումներ էին տալիս որոշ պարոնայք ընտրություններից առաջ։ Ինչ կեղծարարությունների էին դիմում։ Իսկ մամուլը լռում էր կամ սատարում էր այդ կեղծարարությունները։

Պետությունը պարտավոր է վերահսկել «դաստիարակության» պրոցեսը, մշտապես և անդուլ պայքարել մամուլի չարաշահումների դեմ։ Պետությունը հատկապես ուշադիր պետք է հետևի թերթերին, որովհետև մարդկանց վրա դրանց ազդեցությունն ամենազորեղն է և խորը։ Թերթերը ընթերցողների հետ խոսում են ամեն օր։

Այսօր մի շարք լրատվական աղբյուրներ անպատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին։ Քաոս են ստեղծում հասարակության մեջ, ապատեղեկատվություն են տարածում, արդյունքում խարխլվում է պետության հիմքերը։

Հիշե՛ք, թե ինչպես էր մամուլն ապատեղեկատվություն տարածում, ե՛րբ ՀՀ քաղաքացին բողոքում էր իր կարգավիճակից, ե՛րբ դուրս էր գալիս փողոց իր իրավունքները պաշտպանելու(2008թ․ մարտի 1, Էլեկտրիկ Երևան, Սասնա ծռեր, Թավշյա հեղափոխություն, ․․․)։ Բանակին նսեմացնելու համար մամուլը պատրաստ էր ցանկացած քննադատության և անընդհատ սաբոտաժի էր ենթարկում համընդհանուր զինվորական պարտականությունը(2016թ-ի ապրիլյան պատերազմ)...

Ապատեղեկատվության հետևանքով երկրի իրավիճակը էլ ավելի կվատթարանա, եթե պետությունը քայլեր չձեռնարկի։

Մամուլի դերը պետք չէ թերագնահատել