Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կոմիտեն ընդունել է Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած թարմացված բանաձևը՝ «թերակղզում մարդու իրավունքների վերաբերյալ»:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 67 երկիր, դեմ՝ 26-ը, ձեռնպահ է մնացել 82-ը: Հայաստանից բացի դեմ են քվեարկել ՌԴ-ն, Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Իրանը, Սերբիան, Սիրիան, Ուզբեկստանը և այլ երկրներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կողմ քվեարկածների թվում հիմնականում եվրոպական երկրներն են ու ԱՄՆ-ն:

Նմանատիպ բանաձև ՄԱԿ-ում ընդունվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: