Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում:

Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում ևս Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ  գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 58-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Մյուս պարտիան Նակամուրայի և Կարուանայի միջև նույնպես ավարտվեց ոչ-ոքի:

Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը: