Արխիվ - 13 Դեկտեմբեր 2018

Արտահերթից 4 օր անց Մոսկվան դեռ չի շնորհավորել Փաշինյանին

Արտահերթից 4 օր անց Մոսկվան դեռ չի շնորհավորել Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ: Մինչդեռ 2017թ-ի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ…

ԱՄՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում

ԱՄՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում

Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում «անթույլատրելի է և լուրջ մտավախությունների առիթ է տալիս: Այդ մասին ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնի հայտարարության մեջ: Նրա մեկնաբանությունը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը՝ YPG քրդական ինքնապաշտպանական ջոկատների…

Տեղի է ունեցել Փաշինյան-Սահակյան հանդիպումը

Տեղի է ունեցել Փաշինյան-Սահակյան հանդիպումը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների…

Նազարբաևն աջակցում է Բելառուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում

Նազարբաևն աջակցում է Բելառուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում իր աջակցությունն է հայտնել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդի: «Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշեցին սատարել Ձեր թեկնածությանը, որն առաջադրել էր Ալեքսանդր…

Իրանի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան

Իրանի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան

«Վրաստանում իրանցի գործարարների մարտահրավերները» գործարար կոնֆերանսը, որը կայանալու էր դեկտեմբերի 14-ին, խափանվել է: Միջոցառման կազմակերպիչն էր «Վրաստանի իրանցի ներդրողների միությունը»: Ըստ կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեկի, խորհրդաժողովը հետաձգվել է, քանի որ վերջին շրջանում…

50 մլն դրամ՝ 649 ուսանողի ուսվարձի մասնակի փոխհատուցմանը

50 մլն դրամ՝ 649 ուսանողի ուսվարձի մասնակի փոխհատուցմանը

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում որոշվել է 50 մլն դրամ հատկացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև Ապրիլյան պատերազմին ՀՀ զինված ուժերում…

Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքվում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության…

Իլհամ Ալիև. «Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ԼՂ հիմնահարցի կարգավորման համար»

Իլհամ Ալիև. «Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ԼՂ հիմնահարցի կարգավորման համար»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Կան բազում գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության…

Նիկոլ Փաշինյան. «Իմ հանձնարարականները չկատարող պաշտոնյաները կարող են հավաքել իրենց վեշերը և հեռանալ»

Նիկոլ Փաշինյան. «Իմ հանձնարարականները չկատարող պաշտոնյաները կարող են հավաքել իրենց վեշերը և հեռանալ»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում հայտարարել է, որ այն պաշտոնյաները, որոնք չեն կատարի իր հանձնարարականները, կարող են «հավաքել իրենց վեշերը և գնալ»: «Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի և հիմնադրամիզմի տրամաբանությամբ…

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են ուսման վարձի փոխհատուցման, դպրոցներում աբոնեմենտային ծրագրի իրականացման մասին որոշումներ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են ուսման վարձի փոխհատուցման, դպրոցներում աբոնեմենտային ծրագրի իրականացման մասին որոշումներ

Հանրակրթական դպրոցներում աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 11 մլն 604 հազար դրամ: Այս որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: Որոշման համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության և  մշակույթի նախարարությունները…

Վաչագան Ղազարյանի փաստաբան. «Բողոքարկելու ենք դատարանի որոշումը»

Վաչագան Ղազարյանի փաստաբան. «Բողոքարկելու ենք դատարանի որոշումը»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հետ։ «Որոշումը կուսումնասիրենք, հայտարարությամբ…

€7.5 մլն ԵՄ-ն կուղղի ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը

€7.5 մլն ԵՄ-ն կուղղի ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը

2018թ-ի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն քաղաքացիների համար՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է €7.5 մլն տրամադրել ՀՀ կառավարությանը: Կառավարության դեկտեմբերի 13-ի…

Նիկոլ Փաշինյան. «Բանակի համար 2,5 մլրդ դոլար գտնելու համար պետք է լրջագույն աշխատանք տանել»

Նիկոլ Փաշինյան. «Բանակի համար 2,5 մլրդ դոլար գտնելու համար պետք է լրջագույն աշխատանք տանել»

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է 2,5 մլրդ դոլար ներդնել: «Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է կարողանանք մոտ 2,5 միլիարդ դոլար…

Արմեն Գևորգյան. «Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում»

Արմեն Գևորգյան. «Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում»

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանի շենք մտնելիս լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ իրեն ներկայացված մեղադրանքին ծանոթ է։ «Հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում։ Մնացած այլ պարզաբանումներն իմ փաստաբանները կներկայացնեն դատարանի նիստից հետո»,- ասաց Գևորգյանը՝ խորհուրդ…

Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը

Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները դադարեցնում են գործադուլը, որը սկսել էին դեկտեմբերի 1-ից։ Նրանց պահանջը՝ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական տա, կատարված է։ «Այո, դադարեցնում ենք գործադուլը, քանի որ մեր պահանջը հրաժարականն էր։ Սպասում ենք…

ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում արձանագրել է մի շարք խնդիրներ

ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում արձանագրել է մի շարք խնդիրներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արարատի մարզպետարանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները,…

Ոստիկանությունը նոր պարզաբանում է ներկայացրել Ֆրանկլին Գոնսալեսի հայտնաբերման մասին

Ոստիկանությունը նոր պարզաբանում է ներկայացրել Ֆրանկլին Գոնսալեսի հայտնաբերման մասին

«Ժամանակ» օրաթերթը տեղեկատվություն է տարածել, թե Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել ու կալանավորվել է ոչ թե ՀՀ ոստիկանության և այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ, այլ Չեխիայի իրավապահներից Հայաստանում թաքնվող քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի մատնության…

«Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում». Դավիթ Բաբայան

«Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում». Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում. «Ցանկացած տեղեկության համար պետք է այցելել Արցախի նախագահի կայքէջ և առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ. Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում»: Հիշեցնենք, համաձայն որոշ աղբյուրների՝…

Բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումները շարունակվում են․ ԱՆ

Բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումները շարունակվում են․ ԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը բանտային առողջապահության ոլորտում: Այսպես, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության…

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:…

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ-ում աշխատանքային հանդիպման է մասնակցում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ-ում աշխատանքային հանդիպման է մասնակցում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-13 ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության…

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 41-ը՝ չզեկուցվող: Օրակարգում է մասնավորապես, Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու…

ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանի կինը համաձայն չէ հոր պնդման հետ, որ ամուսնուն սպանել են ոստիկանները

ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանի կինը համաձայն չէ հոր պնդման հետ, որ ամուսնուն սպանել են ոստիկանները

ՊՊԾ գնդի գրավման օրերին գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանի հայրն ու կինը սպանության հանգամանքների վերաբերյալ լուրջ տարաձայնություններ ունեն: Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը պնդում է, որ սպանությունը գործել են ոստիկանները, իսկ կինն, ով նույնպես ոստիկանական համակարգում է աշխատում, կարծում…

Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է

Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: Այս մասին ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ որոշումը հրապարակվել է այսօր գիշերը: Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել որոշումը: Հայտնում է «Հետք»-ը։ Հիշեցնենք, որ Ղազարյանը…

Պայթյուն «Մեգնում» գազալցակայանում

Պայթյուն «Մեգնում» գազալցակայանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 20։59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել…

Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում

Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի մնալ Լոնդոնի մրցաշարում: ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) 4-րդ տուրում Մելքումյանի հակառակորդը Անգլիայի ներկայացուցիչն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ Մելքումյանը…

Սիրիայում հայտնաբերվել է զանգվածային թաղման վայր

Սիրիայում հայտնաբերվել է զանգվածային թաղման վայր

Սիրիական Աբու-Կեմալ քաղաքի շրջակայքում հայտնաբերվել է յոթ զանգվածային թաղում հարյուրավոր մարդկանց մարմիններով, որոնք սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։ Մասնագետներն արդեն ավելի քան հարյուր մարմին են հանել։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Հանված մարմինների…

Ամանորին ընդառաջ մանուկների և պատանիների համար կկազմակերպվի գրքերի շնորհանդես-տոնավաճառ

Ամանորին ընդառաջ մանուկների և պատանիների համար կկազմակերպվի գրքերի շնորհանդես-տոնավաճառ

Գրքերի տոն՝ մանուկների ու պատանիների համար: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-17:00 կանցկացվի շնորհանդես-տոնավաճառ՝ հատուկ մանուկների և պատանիների համար: Ցուցահանդես-տոնավաճառը նվիրված է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, Խնկո-Ապոր անվան…

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Լոնդոնում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Լոնդոնում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում: Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում ևս Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ  գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 58-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:…

Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի վերանայման շուրջ բանակցություններ են վարում

Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի վերանայման շուրջ բանակցություններ են վարում

ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի շուրջ փոխզիջման տարբերակ են փնտրում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Պրիխոդկոն նշել է, որ 2020թ-ի հունվարի 1-ից Բելառուսի համար ռուսական գազի գնի վերանայման հարցն այժմ քննարկվում…

Անկարայում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից

Անկարայում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից

Դեկտեմբերի 13-ի առավոտյան Անկարայից դեպի Կոնիա ուղևորվող արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից: Ինչպես հայտնում է ria.ru-ն, թուրքական լրատվամիջոցներին հղումով, ըստ նախնական տվյալների՝ գնացքը բախվել է ուղանցին, ինչի հետևանքով երկու վագոն կողաշրջվել է: Միջադեպի հետևանքով բազմաթիվ տուժածների մասին, սակայն…

Հրդեհ Բագրատաշեն գյուղում

Հրդեհ Բագրատաշեն գյուղում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լ. Խ.-ին պատկանող երկհարկանի տանը: Հրդեհը մեկուսացվել…

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը: «Այսօր հեռախոսազրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մենք բարեկամաբար քննարկեցինք միգրացիայի հարցը, Կենտրոնական Ամերիկայում ու մեր երկրում աշխատատեղերի ստեղծման նպատակով համատեղ ծրագրի…

Դատարանն այսօր կքննի Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Դատարանն այսօր կքննի Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Դատարանն այսօր քննելու է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Գևորգյանին 3 նոր մեղադրանք է…

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները դժվարանցանելի են

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները դժվարանցանելի են

Այսօր ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Արթիկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և…

Կդադարեցվի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը

Կդադարեցվի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դեկտեմբերի 13-ին ժամը 09։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը ժամը 21։00 կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Հերացի, Այգեստանի 1-12, Սարի Թաղի 1-3, Օստրովսկու,…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Դավիթաշեն 2-րդ թաղ․ 17, 18, 20, 21, 23, 19, 24,…