Այսօր ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Արթիկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: