Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։

Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հետ։

«Որոշումը կուսումնասիրենք, հայտարարությամբ հանդես կգանք։ Որոշման հետ համաձայն չենք, բողոքարկելու ենք»,- ասել է փաստաբանը

Հարությունյանը նշել է, որ դատարանը փաստաբանների վկայակոչած որևէ փաստարկ, որը կբացառեր կալանավորումը, հաշվի չի առել։