Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.

«Ցանկացած տեղեկության համար պետք է այցելել Արցախի նախագահի կայքէջ և առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ. Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում»:

Հիշեցնենք, համաձայն որոշ աղբյուրների՝ աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Մինչև անգամ հրապարակվում է, որ նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։