ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի շուրջ փոխզիջման տարբերակ են փնտրում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պրիխոդկոն նշել է, որ 2020թ-ի հունվարի 1-ից Բելառուսի համար ռուսական գազի գնի վերանայման հարցն այժմ քննարկվում է երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև:

«Բանակցությունները շարունակվում են: Մենք վստահ ենք, որ ընդունելի լուծում կգտնվի», - ասել է նա:

Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն էր խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ գազի գնի շուրջ հրապարակային բանավեճի համար: