Տեղի է ունեցել Փաշինյան-Սահակյան հանդիպումը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախինախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում