Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում «անթույլատրելի է և լուրջ մտավախությունների առիթ է տալիս: Այդ մասին ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնի հայտարարության մեջ:

Նրա մեկնաբանությունը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը՝ YPG քրդական ինքնապաշտպանական ջոկատների դեմ Անկարայի հարձակման նախապատրաստման մասին:

«Միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում լուրջ մտավախություններ են առաջացնում, հատկապես, եթե ԱՄՆ զինովարականներ լինեն մոտակայքում»,- ասել է Ռոբերթսոնը, հայտնում է Deutsche Welle-ն:

«Մենք նման գործողությունները կհամարենք անընդունելի»,- հավելել է նա:

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ Վաշինգտոնը խոստովանում է, որ անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը Թուրքիա-Սիրիա սահմանին, միևնույն ժամանակ Ռոբերթսոնը մատնանշել է այն դերը, որ ունեցել են քրդական ջոկատներն ԻՊ դեմ պայքարում:

Մինչդեռ YPG ջոկատները հզոր դիմադրություն են խոստանում: