Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է հայերին ԱԺ ընտրությունների առթիվ. նա նշել է, որ շաբաթներ առաջ իր հայտնած համոզմունքը, որ սրանք ՀՀ-ի պատմության լավագույն ընտրություններ են լինելու, իրականություն է դարձել, հայտնում է «Ա1+»-ը:

Հիմնվելով հայտարարությունների և նախնական զեկույցների վրա՝ նա նշել է, որ հայերը չունեն որևէ պատճառ այց ընտրություններից բավարարված չլինելու։

«Այս ընտրությունները դիտորդները աննախադեպ են համարել։ Ես, հիմնվելով նրա վրա, ինչ լսել եմ միջազգային դիտորդներից, կարող եմ բավարված զգալ։ Մի քանի շաբաթ առաջ հույս և համոզում հայտնեցի, որ այս ընտրությունները կարող են լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ։ Եվ իմ համոզումն ամբողջովին իրականություն դարձավ»,- ասել է Սվիտալսկին: