Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ երկրում այս տարի սպասվող նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն չեն իրականացնի ռուս դիտորդները, նախարարությունը չի ընդունելու նրանց հայտերը: Այդ մասին նախարարը գրել է Facebook-ում:

Կլիմկինի խոսքով` նա նամակ է ուղարկել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբերգ Սոլրուն Գիսլադոտիրին և հրավիրել Ուկրաինա` դիտորդական առաքելություն իրականացնելու:

«Ուկրաինայի արտգործնախարարությունը, սակայն, չի գրանցի ռուսական դիտորդական կազմակերպություններին»,- ընդգծել է նախարարը:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019թ-ի մարտի 31-ին: