Արխիվ - 10 Հունվար 2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար կլինի Էդմոն Մարուքյանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար կլինի Էդմոն Մարուքյանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Այդ մասին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ խմբակցությունը մանդատները ստանալուց անմիջապես հետո նիստ է…

ՊԵԿ նախագահ. «2020-ի հունվարի 1-ից հնամաշ մեքենաների ներմուծումը կնվազի»

ՊԵԿ նախագահ. «2020-ի հունվարի 1-ից հնամաշ մեքենաների ներմուծումը կնվազի»

Մինչև 2020թ. հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստան կպահպանվեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «2020թ. հունվարի 1-ից կնկատվի հնամաշ մեքենաների ներմուծման շեշտակի նվազում, որովհետև կվերանան այն բացառությունները, որոնք մենք սահմանել…

Արամ Առաջինը 2019թ-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»

Արամ Առաջինը 2019թ-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2019թ-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»։ Հունվարի 13-ին Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կընթերցվի Վեհափառ Հայրապետին Հայրապետական…

Արարատ քաղաքում վաղը ջուր չի լինելու

Արարատ քաղաքում վաղը ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արարատ քաղաքի քաղաքապետարանի կողմից իրականացվող վթարային ջրագծի փոխարինմամբ պայմանավորված, հունվարի 11-ին ժամը 09։00-ից մինչև հունվարի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում…

Թուրքիայում Կարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով

Թուրքիայում Կարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով

Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով: Գրում է «Էրմենիհաբեր»-ն ու մանրամասնում, որ թուրքական քրեական օրենսդրության…

Ավագանին մեղադրում է քաղաքապետարանին

Ավագանին մեղադրում է քաղաքապետարանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ 2018թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։ Մասնավորապես, նա նշել է, որ…

Ադրբեջանը €15,000 կվճարի Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին

Ադրբեջանը €15,000 կվճարի Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող արշավի գործով վճիռը, որը երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել: Ադրբեջանը պարտավորվում է €15,000 փոխհատուցում…

«Հիմա մենք քննարկում ենք այդ նախարարության անվան մեջ չներառել «ռազմարդյունաբերություն» բառը». Հակոբ Արշակյան

«Հիմա մենք քննարկում ենք այդ նախարարության անվան մեջ չներառել «ռազմարդյունաբերություն» բառը». Հակոբ Արշակյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանապորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարել է․ «Հիմա մենք քննարկում ենք այդ նախարարության անվան մեջ չներառել «ռազմարդյունաբերություն» բառը՝ հասկանալի պատճառներով, որպեսզի մենք խոչընդոտներ չունենանք…

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ Դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ Դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտնել: Դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես…

Կառավարության 3 անդամ կգնա ԱԺ

Կառավարության 3 անդամ կգնա ԱԺ

Կառավարության հունվարի 10-ի նիստում հայտնի է դարձել, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մեր գործընկերներից 3-ը՝ Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար…

Պոլսի Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ խաչքարեր են տեղադրվել

Պոլսի Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ խաչքարեր են տեղադրվել

Պոլսի Հայոց պատրիարքարանի շքամուտքի երկու կողմերում Սուրբ Ծնունդի նախօրեին տեղադրվել են խաչքարեր, որոնք օծվել են Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ձեռամբ։ Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ խաչքարերը պատրաստված են Հայաստանում սասունցի Քրիստիան Կէլիճիի բարերարությամբ։

«Ինժեներական քաղաք» ստեղծելու նպատակով կառավարությունը հողամաս է նվիրաբերել

«Ինժեներական քաղաք» ստեղծելու նպատակով կառավարությունը հողամաս է նվիրաբերել

«Ինժեներական քաղաք» ստեղծելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստին 3 հա մակերեսով հողամաս նվիրաբերեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Այն իր գործունեությունը պետք է սկսի մինչ 2021թ-ի սկիզբը: Քաղաքը կառուցվելու է Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցում,…

Փաշինյան․ «Նախարարությունների քանակի կրճատման նպատակը փող խնայելը չէ»

Փաշինյան․ «Նախարարությունների քանակի կրճատման նպատակը փող խնայելը չէ»

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին, նախարարներ Լիլիթ Մակունցին և Մխիթար Հայրապետյանին՝ գործադիրում ունեցած համատեղ աշխատանքի համար: Նշենք, որ նրանք այսօրվանից կստաձնեն ԱԺ պատգամավորի լիազորությունները:…

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել Է Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել Է Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանը

Ֆրանսիան Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն ժամանակ, երբ քաղաքական լուծում կգտնվի: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011թ-ից: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները 2014թ-ից Իրաքում և Սիրիայում գործողություններ են իրականացնում…

Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի այցելուների թիվը եռապատկվել է

Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի այցելուների թիվը եռապատկվել է

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի այցելող զբոսաշրջիկների թիվը ձմռան ամիսներին եռապատկվել է։ Որպես «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» հայտնի…

Հայաստանն իրականացնում է Կովկասյան ընձառյուծի պահպանման համաեվրոպական ծրագիր

Հայաստանն իրականացնում է Կովկասյան ընձառյուծի պահպանման համաեվրոպական ծրագիր

ՀՀ բնապահպանության և ԱՄԷ բնապահպանության ու կլիմայի նախարարությունների միջև ստորագրվելու է կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ քայլեր…

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ասորական եկեղեցի է կառուցվելու

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ասորական եկեղեցի է կառուցվելու

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը հայտնել է ասորական եկեղեցու կառուցման մասին։ Մարգար Եսայանը թվիթերյան իր էջում գրել է. «Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զրոյից ասորական եկեղեցի է կառուցվելու Ստամբուլի Յեշիլքյոյ…

Անկարա կատարած Բոլթոնի այցից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել

Անկարա կատարած Բոլթոնի այցից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել այն բանից հետո, ինչ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Անկարա, որպեսզի քննարկի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Բոլթոնը հայտարարել էր, թե Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման նախապայմանը կլինի…

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանը հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից։ Այդ մասին Սամսոնյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։ Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները…

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը

Կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը: Ռուսական պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Լուկյանովը մահացել է Մոսկվայում հունվարի 9-ին: Մահվան պատճառը հաղորդագրությունում չի նշվել: Նշենք, որ Լուկյանովը ծնվել է զինվորականի ընտանիքում։ Դպրոցն ավարտել է…

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվեց

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց լուծարել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կազմակերպության լուծարումից հետո նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը անհատույց կարգով հանձնվելու է պետական գույքի կառավարման…

Հիվանդության պատճառով մանկապարտեզները փակելու լուրերը ճիշտ չեն

Հիվանդության պատճառով մանկապարտեզները փակելու լուրերը ճիշտ չեն

Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի…

Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր գլխավոր խորհրդական ունի

Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր գլխավոր խորհրդական ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նոր գլխավոր խորհրդական է նշանակել Մարիամ Ալի Քավաքչընին: Մարիամ Ալի Քավաքչընը 2017թ-ին ստացել է Տեխասի համալսարանի հաղորդակցման գիտություն ֆակուլտետի մագիստրոսի աստիճան: Գլխավոր խորհրդականը նաև լոգոպետ է ու գործարար: Քավաքչընը նշանակմամբ Էրդողանի գլխավոր խորհրդականների…

Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՀՀ մշակույթի նախարարությունն որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին նախօրեին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն…

«Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում». Միխայիլ Աղաջանով

«Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում». Միխայիլ Աղաջանով

ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն՝ ով հանդիսանում է 1996թ-ին սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է որդու սպանությանն ու նոր Հյաաստանին․ «Հարգելի ընթերցող, արդեն 23-րդ Ամանորն ենք դիմավորում առանց որդուս... առանց լուսավոր…

Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է

Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է

Հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին…

«Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019թ-ին»․ Արմեն Աշոտյան

«Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019թ-ին»․ Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրել է․ «Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրարկման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն…

Հայաստանի տարածքում երկրաշարժ չի սպասվում

Հայաստանի տարածքում երկրաշարժ չի սպասվում

Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Նշվում է, որ այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով…

Արամ Ա-ն՝ Փաշինյանին. «Սփյուռքի համար կարևոր է ունենալ նախարարություն»

Արամ Ա-ն՝ Փաշինյանին. «Սփյուռքի համար կարևոր է ունենալ նախարարություն»

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի Սփյուռքը: Նա նշել է, որ սփյուռքի նախարարության լուծարման մասին լուրը սփյուռքահայության շրջանում դիտվում է որպես սփյուռքի նկատմամբ ոչ բարենպաստ…

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվարի 10-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Ձորագլուխ, Նիգավան, Միջնատուն և Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ…

Փամբակ գյուղում տնակներ են այրվել

Փամբակ գյուղում տնակներ են այրվել

Հունվարի 9-ին, ժամը 22:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի ամառանոցներում այրվում են 2 տնակի տանիքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել…

«ԱԺ աշխատակազմը 2018թ-ին տնտեսել է 404 մլն դրամ և գումարը վերադարձրել է պետբյուջե». Արսեն Բաբայան

«ԱԺ աշխատակազմը 2018թ-ին տնտեսել է 404 մլն դրամ և գումարը վերադարձրել է պետբյուջե». Արսեն Բաբայան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018թ-ի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ «Տնտեսված…

Սուդանում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում 2 մարդ է մահացել

Սուդանում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում 2 մարդ է մահացել

Հունվարի 9-ին Սուդանի Օմդուրման քաղաքում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում երկու մարդ է մահացել, վեցը` վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Al Hadath-ը: Սուդանում բողոքի ցույցերը սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերին: Դժգոհության պատճառը վառելիքի, հացի և ալյուրի բարձր գներն են: Առաջինը փողոց են դուրս…

2024թ-ի Ձմեռային պատանեկան օլիմպիադան հնարավոր է անցկացվի Ռուսաստանում

2024թ-ի Ձմեռային պատանեկան օլիմպիադան հնարավոր է անցկացվի Ռուսաստանում

2024թ-ի Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը հնարավոր է անցկացվեն Ռուսաստանի քաղաքներից մեկում: Այդ մասին հաղորդում է Insidethegames-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցչի խոսքով` բացի Ռուսաստանից սպորտային միջոցառման կազմակերպման հարցում շահագրգռված են նաև Բուլղարիան, Ռումինիան և Իսպանիան:…

Հերթական ՀՀԿ-ական պատգամավորներ դադարեցրել են իրենց անդամակցությունը կուսակցությանը

Հերթական ՀՀԿ-ական պատգամավորներ դադարեցրել են իրենց անդամակցությունը կուսակցությանը

«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին: Հակոբյանը և Ֆարմանյանը հաստատե են տեղեկությունը, գրում է Tert.am-ը։

Պավել Կլիմկին․ «Ուկրաինայի նախագահական ընտրություններին ռուս դիտորդներ չեն լինի»

Պավել Կլիմկին․ «Ուկրաինայի նախագահական ընտրություններին ռուս դիտորդներ չեն լինի»

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ երկրում այս տարի սպասվող նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն չեն իրականացնի ռուս դիտորդները, նախարարությունը չի ընդունելու նրանց հայտերը: Այդ մասին նախարարը գրել է Facebook-ում: Կլիմկինի խոսքով` նա նամակ է ուղարկել ԵԱՀԿ Ժողովրդավարական…

Սիրիայում զինյալների հրթիռակոծման հետևանքով 5 օտարերկրացի զինվորական է զոհվել

Սիրիայում զինյալների հրթիռակոծման հետևանքով 5 օտարերկրացի զինվորական է զոհվել

Սիրիայում օտարերկրացի հինգ զինվորական է զոհվել, հաղորդում է «Ալ-Վաթան» գործակալությունը` վկայակոչելով Դեյր-էզ-Զորի աղբյուրները: Ըստ այդմ` հրթիռային հարվածի հետևանքով սպանվել են բրիտանացի զինվորականներ, որոնք գործում էին միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակում: Ռազմական բախումը…

Բաշար ալ-Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

Բաշար ալ-Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանն, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:30-16:30 - Թաիրովի փ. 5-47 սեփական տները, Նորագյուղ թաղ. 87-346…