Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Այդ մասին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ խմբակցությունը մանդատները ստանալուց անմիջապես հետո նիստ է հրավիրել, որտեղ էլ որոշվել է խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը։

«Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին», - նշել է Անի Սամսոնյանը։

Նա տեղեկացրել է, որ ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։