«ԱԺ աշխատակազմը 2018թ-ին տնտեսել է 404 մլն դրամ և գումարը վերադարձրել է պետբյուջե». Արսեն Բաբայան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018թ-ի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
Նա նշել է, որ այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։
«Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,- գրել է Բաբայանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում