Պոլսի Հայոց պատրիարքարանի շքամուտքի երկու կողմերում Սուրբ Ծնունդի նախօրեին տեղադրվել են խաչքարեր, որոնք օծվել են Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ձեռամբ։

Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ խաչքարերը պատրաստված են Հայաստանում սասունցի Քրիստիան Կէլիճիի բարերարությամբ։