Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նոր գլխավոր խորհրդական է նշանակել Մարիամ Ալի Քավաքչընին:

Մարիամ Ալի Քավաքչընը 2017թ-ին ստացել է Տեխասի համալսարանի հաղորդակցման գիտություն ֆակուլտետի մագիստրոսի աստիճան: Գլխավոր խորհրդականը նաև լոգոպետ է ու գործարար:

Քավաքչընը նշանակմամբ Էրդողանի գլխավոր խորհրդականների թիվը հասել է 50-ի։

Մարիամը համացանցի բավական ակտիվ օգտատեր է, սակայն երբ նշանակումից հետո նրա նկարները սկսեցին տարածվել, նա փակել է սոցցանցերում իր հաշիվները։