ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ կոչ է արել սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ:

«Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչառական վարակների հետագա տարածումը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։