ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել այն բանից հետո, ինչ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Անկարա, որպեսզի քննարկի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը:

Բոլթոնը հայտարարել էր, թե Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման նախապայմանը կլինի քրդերի պաշտպանությունը։ Էրդողանը դա «լուրջ սխալ» էր անվանել:

Նշենք, որ Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցները քուրդ զինյալներն են, որոնք մինչ այժմ պայքարում են ԻՊ-ի դեմ, սակայն Թուրքիան նրանց համարում է ահաբեկիչներ և մտադիր է ոչնչացնել նրանց։ Միաժամանակ, ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես իրենց խաբված են համարում։ Նրանք ամերիկյան զորքերի դուրսբերումը համարում են «թիկունքից հարված» և վախենում են Թուրքիայի հարձակումից։