2024թ-ի Ձմեռային պատանեկան օլիմպիադան հնարավոր է անցկացվի Ռուսաստանում
2024թ-ի Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը հնարավոր է անցկացվեն Ռուսաստանի քաղաքներից մեկում: Այդ մասին հաղորդում է Insidethegames-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցչի խոսքով` բացի Ռուսաստանից սպորտային միջոցառման կազմակերպման հարցում շահագրգռված են նաև Բուլղարիան, Ռումինիան և Իսպանիան: Ակնկալվում է, որ Չինաստանը նույնպես կմիանա այդ երկրներին, սակայն դեռևս պաշտոնապես այդ մասին չի հայտարարել:
2024թ-ի Ձմեռային պատանեկան օլիպիական խաղերի մայրաքաղաքը կորոշվի 2020թ-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում