Ֆրանսիան Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն ժամանակ, երբ քաղաքական լուծում կգտնվի:

Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011թ-ից: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները 2014թ-ից Իրաքում և Սիրիայում գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ: Սիրիայում գործում են մոտավորապես 2 հազար ամերիկացի զինվորականներ, որոնք «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ միասին տարածքներ են վերահսկում երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում:

«Առկա Է մեր ռազմական ներկայությունը Իրաքում, մենք փոքրաթիվ ուժերով ենք ներկա Սիրիայում: Իհարկե, երբ գտնվի քաղաքական լուծում, մենք դուրս կգանք այնտեղից»,- ասել Է լե Դրիանը CNews հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: