Կառավարության հունվարի 10-ի նիստում հայտնի է դարձել, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր գործընկերներից 3-ը՝ Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ԱԺ պատգամավորի մանդատ կստանան», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելել է նաև, որ քանի որ կառավարության անդամները գնում են ԱԺ, կառավարության նիստի օրակարգը «տխուր է ու թեթև»։