Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիցը ծայրահեղ ծանր վիճակում է՝ բարեգործական համերգի ժամանակ հենց բեմում դանակահարվելուց հետո։ Համերգի ավարտին մի տղամարդ վազել է բեմ ու դանակով մի քանի հարվածներ հասցրել քաղաքապետին՝ հենց ամբոխի առաջ։

Սարսափելի միջադեպից սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր։ Նշվում է, որ այդ ամենն այնքան արագ է տեղի ունեցել, որ շատերը չեն էլ հասկացել, թե ինչ է կատարվում։

Դանակահարելուց հետո հարձակվողը մնացել է բեմում՝ ձեռքերը վեր պարզած։ Այնուհետ բարձրախոսով հայտարարել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ նախկինում «սխալմամբ դատապարտվել է» ու ազատազրկվել։

Այդ «խոշտանգման» համար հարձակվողը մեղավոր է համարել Քրիստոնեա-դեմոկրատական ու լիբերալ- պահպանողական կուսակցությանը, որի անդամ է Ադամովիցը։

Ոստիկանությունն այուհետ ձերբակալել է նրան։