Արխիվ - 14 Հունվար 2019

Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ընտրվել է խորհրդարանի նախագահի պաշտոնում: ԱԺ նախագահի գաղտնի քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի բոլոր՝ 132 պատգամավորները: Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արարատ Միրզոյանը 2000թ-ին…

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

Այսօր՝ հունվարի 14-ին, մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկօրյա մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահ՝…

Գազատարի պայթյուն Թուրքիայում

Գազատարի պայթյուն Թուրքիայում

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում սողանքի պատճառով գազատար է պայթել, ասվում է Botas խողովակատար ընկերության հայտարարության մեջ: «Հունվարի 14-ին Սաքարիայի նահանգի Դեգիրմենդերե բնակավայրի շրջանում սողանքի հետևանքով գազատար է պայթել: Փականները ժամանակին փակվել են, գազամատակարարումը դադարեցվել է»,-…

Ոստիկանները Երևանում բերման են ենթարկել մի քանի տղամարդու՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Ոստիկանները Երևանում բերման են ենթարկել մի քանի տղամարդու՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

ՀՀ ոստիկանությունը ամենօրյա հետևողական պայքար է մղում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Եվ նշանակություն չունի ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձի ով լինելը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հունվարի 12-ին՝ ժամը 22-ն անց 15-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված…

Հայ դահուկորդները մեդալներ են նվաճել Լիբանանում

Հայ դահուկորդները մեդալներ են նվաճել Լիբանանում

ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) դարձել են Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների կրկնակի հաղթողներ: Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկավազաքի ֆեդերացիայի փոխնախագահ…

Շաբաթվա վերջին տեղի կունենա գերլուսնի ամբողջական խավարում

Շաբաթվա վերջին տեղի կունենա գերլուսնի ամբողջական խավարում

Շաբաթվա վերջին կդիտվի 2019թ-ի առաջին գերլուսինը, որի հետ կհամընկնի նաև Երկրի բնական արբանյակի ամբողջական խավարման երևույթը: Դա տեղի կունենա հունվարի 21-ին: Ինչպես նշում է The Guardian-ը, Լուսինը 62 րոպե կանցկացնի Երկրի ստվերի ամենախոր հատվածում: Այդ ընթացքում երկնային մարմինը մթնոլորտային ազդեցության…

Երևանում ավտոմեքենան կայանելու հարցից ծագած վիճաբանության ընթացքում քաղաքացիները դանակով հարվածներ են հասցրել միմյանց և կրակոցներ արձակել

Երևանում ավտոմեքենան կայանելու հարցից ծագած վիճաբանության ընթացքում քաղաքացիները դանակով հարվածներ են հասցրել միմյանց և կրակոցներ արձակել

Հունվարի 13-ին, ժամը 14։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան փողոցի 3-րդ շենքի հետնամասում վիճաբանություն էր, «Մերսեդես»-ից կրակել են մարդկանց վրա և հեռացել: Ժամը 14։40-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի…

Գագիկ Ծառուկյանն իր՝ Մարտի 1-ի առնչության մասին․ «Ով իմ անունը տվել է` անբարոյական մարդ է»

Գագիկ Ծառուկյանն իր՝ Մարտի 1-ի առնչության մասին․ «Ով իմ անունը տվել է` անբարոյական մարդ է»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն Մարտ 1-ի գործով հարցաքննել են, ասաց․ «Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»։ Նա հորդորեց կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթը, որն այս տարիներին պատկանում էր Նիկոլ Փաշինյանին։ «Ես…

«Սասնա Ծռեր»․ Իշխող խմբակցությունը պետք է վճռականություն ցուցաբերի ու մերժի ԱԺ ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը

«Սասնա Ծռեր»․ Իշխող խմբակցությունը պետք է վճռականություն ցուցաբերի ու մերժի ԱԺ ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը

«Սասնա Ծռեր» կուսակցության տարածած հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում ԱԺ-ում ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու՝ ԼՀԿ-ի կողմից արված առաջարկին: ««Լուսավոր Հայաստանն» այրել է արևմտյան արժեքների հետ իր կեղծ կամուրջը և առանց ձևականությունների հայտ է ներկայացնում ստանձնելու…

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հունվարի 15-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:…

«Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ և ո՛չ քրդերի». Անկարայի պատասխանը Թրամփին

«Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ և ո՛չ քրդերի». Անկարայի պատասխանը Թրամփին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն ԱՄՆ-ի՝ Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին ի պատասխան ասել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: «Սիրիայի քրդերին «Քրդստանի աշխատավորական կուսակցության»…

Հաստատվել է Հաշվիչ հանձնաժողովի կազմը

Հաստատվել է Հաշվիչ հանձնաժողովի կազմը

70 կողմ, 1 դեմ քվեարկությամբ ԱԺ-ն ընդունեց Հաշվիչ հանձնաժողովի կազմի մասին նախագիծը: Թեև քննարկվեց ընդդիմությանը երկուական տեղ հատկացնելու հարցը, սակայն ԱԺ-ն, հաշվի առնելով իրավական ընթացակարգը, հանձնաժողովի կազմը հաստատեց՝ ըստ մանդատների համամասնության, այսինքն` 5 անդամ կունենա «Իմ քայլը»…

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվարի 14-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին,…

Կարտոֆիլի, գազարի և ճակնդեղի թանկացման պատճառները

Կարտոֆիլի, գազարի և ճակնդեղի թանկացման պատճառները

Խանութներում բանջարեղենը թանկացել է։ Կարտոֆիլը վաճառվում է 300-400 դրամով, գազարը՝ 350 դրամից սկսած, ճակնդեղը՝ 250-350 դրամի սահմաններում։ Ոմանք թանկացումը պայմանավորեցին Լարսի անցակետի փակ լինելով, հիմնավորեցին, որ բանջարեղեն Հայաստան չի հասնում։ Խնդիրը վերաբերում է պարենային ապահովությանը, որն ազգային…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանն նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին»։

Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Panorama.am-ը Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանից տեղեկացել է, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի աշխատանքային լիազորությունները դադարեցվել են ԱԺ պատգամավոր ընտրվելու…

Լեհ քաղաքապետին բարեգործական համերգի ժամանակ դանակահարել են

Լեհ քաղաքապետին բարեգործական համերգի ժամանակ դանակահարել են

Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիցը ծայրահեղ ծանր վիճակում է՝ բարեգործական համերգի ժամանակ հենց բեմում դանակահարվելուց հետո։ Համերգի ավարտին մի տղամարդ վազել է բեմ ու դանակով մի քանի հարվածներ հասցրել քաղաքապետին՝ հենց ամբոխի առաջ։ Սարսափելի միջադեպից սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր։…

«Նորընտիր ԱԺ-ի հաջողությունը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց»․ Արմեն Սարգսյան

«Նորընտիր ԱԺ-ի հաջողությունը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց»․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտարարել է, որ նորընտիր պատգամավորների հաջողությունը մեծապես կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունից և, որ «նոր Հայաստանում յուրաքանչյուրը պետք է անձնապես բարեփոխվի»: Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ի…

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունվարի 16-ին

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունվարի 16-ին

Հունվարի 16-ին կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հանդիպումը տեղի կունենա Փարիզում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և…

Հրազդանում կփակվեն գիշերային ակումբները

Հրազդանում կփակվեն գիշերային ակումբները

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքում կարգելվի գիշերային ակումբների գործունեությունը: Նման որուշում կայացնելիս, ըստ քաղաքապետի, հաշվի է առնվել բնակիչների գիշերային անդորրը: «Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում…

«Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու»․ Միջազգայնագետ Մոնիկա Առաքելյան

«Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու»․ Միջազգայնագետ Մոնիկա Առաքելյան

Միջազգայնագետ, թարգմանիչ, լրագրող Մոնիկա Առաքելյանը անդրադարձել է Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակին․ «Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու: Ուրախալի է, որ կան մտահոգ մարդիկ, ովքեր օր ու գիշեր ջանք չեն խնայում Հայֆիլմի ազգային արժեքը…

Վարդենյաց լեռնանցքը փակ է․ Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Վարդենյաց լեռնանցքը փակ է․ Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Հունվարի 14-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի…

Թեհրանի մոտակայքում վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ

Թեհրանի մոտակայքում վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ

Թեհրանի մոտակայքում այսօր վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է ILNA գործակալությունը։ Այս պահին վթարի պատճառի ու զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ արդեն տեղում են ուղղաթիռներն ու շտապօգնության մեքենաները։ Վթարը տեղի է ունեցել Պայամ միջազգային…

«Էդիկ Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել». Գագիկ Ծառուկյան

«Էդիկ Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել». Գագիկ Ծառուկյան

Այսօր՝ ԱԺ անդրանիկ նիստից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է․ «Արդեն վաղուց՝ որոշ ժամանակ է, Էդիկ Բաբայանը ոչ թե անվտանգության պետ է, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականը։ Սարգսյան Արամն է անվտանգության պետը»։ Լրագրողների հարցին՝ Բաբայանին ԱԺ բերել է, որպեսզի վերջինս անձեռնմխելիություն…

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած…

«Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով»․ Դանիել Իոաննիսյան

«Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ «Իմ քայլից» ԱԺ նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանն ընտրվել է վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Նա հայտնել է նաև, որ նյութերն ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն:…

Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը Սիրիայի քրդերի վրա հարձակման դեպքում

Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը Սիրիայի քրդերի վրա հարձակման դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում: Միևնույն ժամանակ, Թրամփը զգուշացրել է քրդերին չսադրել Թուրքիային: Նա նաև հավելել է, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից,…

Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնում է ԱՄԷ

Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնում է ԱՄԷ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ և միաժամանակ կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին: Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա ԱՄԷ բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների…

«Մհեր Ենոքյանի գործի պարագայում 2 խնդիր կա՝ զղջման բացակայությունը և տուժողներին անտեսելու հարցը». Ռուբեն Մելիքյան

«Մհեր Ենոքյանի գործի պարագայում 2 խնդիր կա՝ զղջման բացակայությունը և տուժողներին անտեսելու հարցը». Ռուբեն Մելիքյան

Մհեր Ենոքյանի գործը երևի ցմահ ազատազրկվածներին վերաբերող ամենահատկանշական հարցն է նորագույն պատմության մեջ, որովհետև տարբեր լրատվական միջոցներով անընդհատ միակողմանի տեղեկություն էր տարածվում, և շատերի մոտ կայուն համոզմունք էր ձևավորվել, որ Մհեր Ենոքյանը անմեղ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով…

Փետրվարի 24-ին մարտարվեստների սիրահարներին մեծ անակնկալ է սպասվում

Փետրվարի 24-ին մարտարվեստների սիրահարներին մեծ անակնկալ է սպասվում

Հայաստանի K 1 ֆեդերացիան հայտարարություն է տարածել առաջիկայում սպասվող մրցաշարի մասին․ «Փետրվարի 24-ին մարտարվեստների սիրահարներին սպասում է մեծ անակնկալ: Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում լինելու է մեր Հայաստանը: Իսպանական հռչակավոր MIX FIGHT կազմակերպությունը կազմակերպել է խոշոր մրցաշար…

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն: ԱԻՆ-ը վարորդներին…

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 - Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6…