Հայաստանի K 1 ֆեդերացիան հայտարարություն է տարածել առաջիկայում սպասվող մրցաշարի մասին․

«Փետրվարի 24-ին մարտարվեստների սիրահարներին սպասում է մեծ անակնկալ:

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում լինելու է մեր Հայաստանը: Իսպանական հռչակավոր MIX FIGHT կազմակերպությունը կազմակերպել է խոշոր մրցաշար K 1 և MMA մարզաձևերի կանոններով:

Մասնակցելու են ինչպես հանրահայտ հայ մարզիկներ` ովքեր երկար տարիներ մենամարտելով Եվրոպական երկրներում, ձեռք են բերել մեծ համբավ, այնպես էլ մարզիկներ` ում համար սա լինելու է առաջին փորձը պրոֆեսիոնալ կարիերայում: Սպասվելու են շատ ու շատ պատվավոր հյուրեր:

Շուտով վաճառքի կլինեն տոմսերը:

Սպասե՛ք նորությունների»