Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն ԱՄՆ-ի՝ Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին ի պատասխան ասել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ:

«Սիրիայի քրդերին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և դրա սիրիական YPG (քրդերի ինքնապաշտպանական ուժեր) ճյուղի հետ նույնացնելը, որոնք ԱՄՆ-ում ընդգրկված են ահաբեկչական խմբավորումների ցուցակում, սարսափելի սխալ է: Թուրքիան պայքարում է ահաբեկիչների և ո՛չ քրդերի դեմ: Մենք կպաշտպանենք քրդերին ու այլ սիրիացիների բոլոր ահաբեկչական սպառնալիքներից: Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կհարգի մեր ռազմավարական գործընկերությունը, և չի ցանկանում, որ ահաբեկչական քարոզը ստվեր գցի դրա վրա»,- գրել է Քալընն իր թվիթերյան էջում։

Նախագահի խոսնակը հավելել է, որ ոչ մի տարբերություն չի տեսնում ԻՊ-ի, ՔԱԿ-ի և YPG-ի միջև:

«Մենք կշարունակենք պայքարել բոլորի դեմ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը սպառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով` Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում: