Շաբաթվա վերջին կդիտվի 2019թ-ի առաջին գերլուսինը, որի հետ կհամընկնի նաև Երկրի բնական արբանյակի ամբողջական խավարման երևույթը: Դա տեղի կունենա հունվարի 21-ին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Լուսինը 62 րոպե կանցկացնի Երկրի ստվերի ամենախոր հատվածում: Այդ ընթացքում երկնային մարմինը մթնոլորտային ազդեցության արդյունքում կարմրա-դարչնագույն երանգ կստանա:

Ընդհանուր առմամբ, ամբողջական խավարումը կտևի ավելի քան 3 ժամ 20 րոպե:

Հայտնի է, որ այս տարի կդիտվի երեք գերլուսին՝ հունվարի 21-ին, փետրվարի 19-ին և մարտի 21-ին: Լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեղի է ունենալու 2021թ-ի մայիսի 26-ին: