Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքում կարգելվի գիշերային ակումբների գործունեությունը:

Նման որուշում կայացնելիս, ըստ քաղաքապետի, հաշվի է առնվել բնակիչների գիշերային անդորրը:

«Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը: Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է»,- մասնավորապես ասել է Միքայելյանը: