Միջազգայնագետ, թարգմանիչ, լրագրող Մոնիկա Առաքելյանը անդրադարձել է Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակին․

«Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու: Ուրախալի է, որ կան մտահոգ մարդիկ, ովքեր օր ու գիշեր ջանք չեն խնայում Հայֆիլմի ազգային արժեքը վերականգնելու համար: Մենք ծնվել ու մեծացել ենք Հայֆիլմի բարի մուլտերով և հետաքրքիր ֆիլմերով,անգիր արել թևավոր խոսքերը, դաստիարակվել դրանց խորիմաստ սցենարներով և մտքերով։ Մեր մեծանուն դերասանները դարձել են կուռք ու անմահություն հայ կինոն սիրողների համար: Հայֆիլմը ազգային գանձ է, ազգային մտածելակերպ, մասունք, այն պիտի վերածնվի և պահպանի մեր հին ավանդույթները: Խնդրում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին ընդունել, լսել Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության կազմակերպիչներին և լուծում տալ ծառացած խնդիրներին: Ես և բազմաթիվ սփյուռքահայ իմ ընկերները աջակցում ենք Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությանը»։