Թեհրանի մոտակայքում այսօր վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է ILNA գործակալությունը։

Այս պահին վթարի պատճառի ու զոհերի մասին տեղեկություններ չկան։

Նշվում է, որ արդեն տեղում են ուղղաթիռներն ու շտապօգնության մեքենաները։ Վթարը տեղի է ունեցել Պայամ միջազգային օդանավակայանի մոտակայքում։

RT-ի հաղորդմամբ, ինքնաթիռում եղել է 10 մարդ։