Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

Panorama.am-ը Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանից տեղեկացել է, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի աշխատանքային լիազորությունները դադարեցվել են ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Է. Ղազարյանը 2012- 2014թթ-ին եղել է Վայոց ձորի մարզպետ, իսկ 2014թ-ի հոկտեմբերից՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։